Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդի գահակալության 16-րդ տարեդարձը

Մայր Աթոռում նշվել է Գարեգին Երկրորդի գահակալության 16-րդ տարեդարձը
09.11.2015 | 21:05

Կիրակի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Պատարագիչն էր ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Զանգերի ղողանջի ներքո Ամենայն հայոց կաթողիկոսը, ուղեկցությամբ Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվել է Մայր Տաճար: Հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ամփոփված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:
Հավարտ Պատարագի արարողության, Խաժակ արքեպիսկոպոսը քարոզ է ասել:
Հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի կատարվել է Հայրապետական մաղթանքի արարողությունը, ներկաներն աղոթել են Ամենայն Հայոց կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Վեհափառ հայրապետի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ